Երեւանում հուլիսի 14-ին հերթական ինքնասպանությունն է գրանցվել: Վաղ առավոտյան Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի թիվ 17 շենքի բակում կնոջ դիակ է հայտնաբերվել: Ավելի ուշ պարզվել է, որ 66-ամյա կինը 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից ցած է նետվել: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է:

NEWS.am-ին ոստիկանությունից հայտնել են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կատարվում է նախաքննություն: