Մոսկվայում սպանվել է «360° Պոդմոսկովիե» հեռուստաալիքի հաղորդավար Անդրեյ Ռիբակինը, գրված է հեռուստաալիքի Twitter-յան պաշտոնական էջում։
«Հուլիսի 15-ին՝ մոտավորապես ժ. 21:30-ին, մահացած է հայտնաբերվել մեր գործընկեր, «Վիդեոռեգիստրատոր» ծրագրի հաղորդավար Անդրեյ Ռիբակինը, - ասված է լրատվամիջոցի կայքի հաղորդագրությունում։ — Նրա մարմինը հայտնաբերվել է մետրոյի «Ունիվերսիտետ» կայարանի թաղամասի բնակարանում, որտեղ ապրում էր վերջին մի քանի ամիսներին»։
Ըստ քննիչների՝ հեռուստահաղորդավարը բռնի մահով է մահացել։ Փորձագետները նրա մարմնին փամփուշտի հետքեր են հայտնաբերել։ Թե ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ, անհայտ է։
«Մեզ դեռ այսքանն է հայտնի, - գրում են հեռուստաալիքի աշխատակիցները։ - Անդրեյը տաղանդավոր հեռուստահաղորդավար էր, որին լավ գիտեին եւ սիրում էին մեր հեռուստադիտողները։ «360° Պոդմոսկովիե» հեռուստաալիքն իր ցավակցություններն է հղում Անդրեյի հարազատներին եւ բարեկամներին։ Նա ընդամենը 25 տարեկան էր»։





























