Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի Նոր Ուրգալ ավանում ոստիկանական «ՈՒԱԶ» մեքենա է պայթեցվել, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մարզի իրավապահ մարմինների աղբյուրը։
Պայթյունից տուժել են ոստիկանության երկու աշխատակիցներ։
«Տուժածները ոստիկանության ոչ գերատեսչական պահպանության աշխատակիցներ են, նրանք ողջ են, նրանցից մեկը ամբուլատոր բուժում է ստանում, մյուսը դեռ հիվանդանոցում է։ Հարուցվել է քրեական գործ», — ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։
Խաբարովսկի երկրամասի ՌՔԿ ԳՎ-ի պետ Կիրիլ Լեւիտը հայտարարել է, որ պայթյունի գործը աշխատանքի ակտիվ փուլում է։





























