Կարաչաեւո-Չերկեսիայում սպանել են հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Մուհամեդ Կունիժեւին, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմիններին:
Սպանությունը տեղի է ունեցել Կարաչաեւո-Չերկեսիայի Պսիժ Աբազինսկի գյուղում, երբ պատգամավորը մարզադաշտում ֆուտբոլ խաղալիս է եղել:
Նախնական տվյալներով՝ սպանությունը իրականացրել են երկու տեղացի բնակիչներ հողային հարաբերությունների հետ կապված կոնֆլիկտի պատճառով:
Տեղի ունեցածի հանգամանքները պարզաբանվում են:
Այժմ մարդասպաններին են փնտրում:





























