Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 7 դեպքից բացահայտվել է 6-ը, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, յուրացման՝ 2, ավազակային հարձակման եւ խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 4 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: