Ադրբեջանում զբաղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառի շրջանում ձերբակալված տղամարդու քաղաքացիության պարզմամբ:
Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը խուսափում են Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման մասին տեղեկությունները մեկնաբանելուց:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը ոչ մի կերպ չի մեկնաբանում այս հարցը, ասել է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության կցորդ Ալինա Զոլոտորյովան:
Ավելի վաղ տեղություններ էին ստացվել, որ Քարվաճառի տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկը ՌԴ քաղաքացի է:





























