Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի նկատմամբ մահափորձ է կատարվել: Այդ մասին հաղորդում է «Ուկրինֆորմը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին:
«Մանրամասներ դեռեւս չկան: Հայտնի է միայն, որ նախարարին փորձել են սպանել հակաահաբեկչական գործողության գոտում», - ասել է զրուցակիցը:
Ուկրաինայի ՆԳՆ-ի կայքում նույնիսկ հայտնվել է ներքին գործերի նախարարի խորհրդականի՝ Զորյան Շկիրյակի մասնակցությամբ նախարարի նկատմամբ մահափորձի մասին ճեպազրույց, սակայն ավելի ուշ ծանուցումը հեռացրել են կայքից: ՆԳՆ մամուլի ծառայութունից թղթակցին հայտնել են, որ ճեպազրույցը տեղափախվել է հուլիսի 17 եւ մահափորձի մասին տեղեկատվությունը չեն մեկնաբանել:





























