Երեկ՝ հուլիսի 15-ին ինքնասպանություն է գրանցվել Աչաջուր գյուղում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գյուղի 78-ամյա բնակչի դին հայտնաբերել են գյուղի «Թոլլաքլյու» կոչվող սարամասում, իր ամառային կացարանի դիմաց ծառից պարանով կախված վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տավուշի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: