Հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել գողություններ կատարելու համար Ա. Ավագյանին բերման ենթարկելու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ս/թ. հունիսին նա գողություն է կատարել նաեւ Գ. Նժդեհի փողոցում գտնվող մի խանութից:
Գողության մասին խանութի տնօրինությունը ոստիկանություն չէր հայտնվել:
Կատարվում է հետաքննություն:





























