Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2014թ. հուլիսի 16-ի հրամանով Աննա Վարդապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնից:
Աննա Վարդապետյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 18-ին: 2013-ից զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը:





























