Ոստիկանության Էրեբունու բաժնի եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Երեւանի Օրբելի եղբայրների փողոցից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սամվել Բ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել) 1-ին մասի մեղադրանքով:





























