Հուլիսի 15-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.20-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Նարեկ Գ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հուլիսի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մեղրի-Երեւան ճանապարհի 190-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան (վարորդն անհայտ է) հարվածել է ճանապարհով անցնող խոշոր եղջերավոր անասուններից մեկի, որն ընկել է նախրապահ Նարեկ Գ.-ի ոտքին` պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: