Հուլիսի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան ժամը 00.45-ի սահմաններում Հանրապետության փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Շկոդայի» 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: