Հուլիսի 15-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ ժամը 01.25-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել 1993 թ. ծնված Ասյա Չ.-ն եւ հայտնել, որ Աշտարակի խճուղում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1983 թ. ծնված Տիգրան Ջ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:





























