Հուլիսի 15-ին, ժամը 12.30-ին, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի պատռված վերքով իրենց մոտ բուժօգնության դիմած կինը հայտնել է, որ վնասվածքն ստացել է Հերացու փողոցում անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի երթուղային միկրոավտոբուսում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: