Ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության եւ վտանգի մասին հայտարարությունները Ադրբեջանին խրախուսում են հակաօրինական գործողությունների: Այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց  Հայաստանի առաջին օմբութսմեն Լարիսա Ալավերդայանը՝ մեկնաբանելով ԼՂՀ Քարվաճառի շրջան ադրբեջանական դիվերսանտների ներխուժումը:

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter»-ի իր միկրոբլոգում հաղորդել է, որ լքում է Վաշինգթոնը ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպման նպատակով՝  նշելով, որ «ստատուս-քվոն առավել վտանգավոր է դարձել»:

Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կրկին «Twitter»-ում  գրառում էր կատարել, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանումը անընդունելի է: