Beeline-ը հայտարարում է լավագույն գաղափարի մրցույթ ուղղված My Beeline Armenia բջջային հավելվածի կատարելագործմանը։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես բովանդակային այնպես էլ ծրագրային ապահովմանն ուղղված առաջարկներն, իսկ լավագույն գաղափարի հեղինակը Beeline-ի կողմից որպես մրցանակ կստանա Samsung Galaxy S4 հեռախոս։ Մասնակիցներն իրենց առաջարկները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչեւ սույն թվականի օգոստոսի 31-ը։
«Նախորդ ամիս մենք ներկայացրեցինք My Beeline Armenia բջջային հավելվածը։ Այն ներբեռնել են ավելի քան 4000 անգամ եւ հավելվածը շատ հայտնի է մեր բաժանորդների շրջանում։ Մենք չափազանց կարեւորում ենք Beeline բաժանորդների կարծիքը եւ հայտարարում ենք մրցույթ՝ նպատակ ունենալով էլ ավելի կատարելագործել այդ հավելվածը։ Ուրախ եմ, որ հնարավորություն կա Beeline բաժանորդների հետ համատեղ մեր ծառայությունները դարձնել ավելի պարզ եւ հարմար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բջջային հավելվածը կարող է տեղադրվել iOs, Android Windows եւ Symbian օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների, պլանշետների եւ այլ սարքավորումների վրա։ Նշենք, որ 2014 թ.-ի հուլիսի 25-ից ի վեր My Beeline Armenia բջջային հավելվածը բեռնվել է Android օպերացիոն համակարգի օգտատերերի կողմից 1941 անգամ, iOS համակարգի օգտատերերի կողմից 1780 անգամ, իսկ Windows համակարգում՝ 218 անգամ։
Այս պահի դրությամբ Play Store-ում կա 83 մեկնաբանություն, 70 օգտատեր բջջային հավելվածը գնահատել են հնարավոր ամենաբարձր միավորով։ Top Free համակարգում My Beeline Armenia-ն 500 հավելվածների շարքում զբաղեցնում է 189-րդ հորիզոնականը։





























