«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը այսօր՝ հուլիսի 16-ին ինքնավնասում է արել՝ կտրելով իր երակները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հայտնեց, թե սպանության համար դատապարտված Խաչատրյանը ապօրինի պահանջներ է ներկայացրել բանտի վարչակազմին, մերժում ստանալուց հետո կտրել երակները: Խաչատրյանին, մասնավորապես, դեղամիջոցների որոշակի քանակությունէ հասնում ըստ օրենքի, սակայն վերջինս պահանջել է ավելին:
Ղլեչյանի խոսքով, Խաչատրյանին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, բուժօգնություն ցուցաբերել եւ վերադարձրել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո եւ նրա վիճակը բավարար է:





























