Քաղաքացիների պատշաճ եւ անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:

Հուլիսի 16-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ուղեւորատար տրանսպորտային միջոց: