Հայաստանի զբոսաշրջային հուշարձանները պետք է մեծացնեն համայնքների, այդ թվում նաեւ՝ գյուղական համայնքների եկամուտները: Այդ մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողներին հայտարարեց ICOMOS (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ) հայկական գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանը:
Գյուրջյանը որպես տուրիստական այցերից ստացվող եկամտի բաժանման օրինակ բերեց Գառնիի տաճարը: Ընդ որում, բաժանումը ոչ թե որոշման հիման պետք է արվի, այլ ինքնաբերաբար. Տուրօպերատորը ուղեւորության համար գումար է ստանում, մշակույթի նախարարությունը՝ հուշարձանների այցելության, իսկ դրա շուրջ ակտիվանում են ավանդական քաղցրավենիքների եւ հուշանվերների առեւտուրը: Իսկ մեկ այլ արժեքավոր հուշարձան Ամբերդը չի կարող այդպիսի խաչմերուկ լինել. այստեղ շահում են միայն տուրօպերատորները: Գյուղի բնակիչները եկամուտ չեն ստանում, քանի որ հուշարձանը շատ հեռու է այնտեղից, թեեւ վարչական տարածքի սահմաններում է գտնվում:





























