Ռուսաստանում քննիչները կալանավորել են մետրոյի երկու աշխատակցի, որոնք կասկածվում են տրանսպորտային անվտանգության կանոնները խախտելու մեջ, ինչը Մոսկվայի մետրոյում կատարված վթարի պատճառ էր դարձել՝ կլելով 22 կյանք:
Կալանավորվել է ճանապարհային վարպետ Վալերի Բաշկատովը եւ նրա օգնական Յուրի Գորդովը, որոնց արդեն հարցաքննել են:
Առաջիկայում նրանց մեղադրանք կներկայացնեն:
ՌՔԿ-ն պարզել է, որ կայարանների միջեւ, որտեղ տեղի է ունեցել վթարը, նոր հատվածի գործարկման նախապատրաստական աշխատանքներ են ընթացել:
Բաշկակովը եւ Գորդովը «կապ են ունեցել» այդ աշխատանքների վերահսկման հետ, պնդում են ՔԿ-ում:
«Քննությունը կարծում է, որ աշխատանքներն իրականացվել են ոչ պատշաճ կերպով. սլաքային մեխանիզմը կտրվել էր, որի հետեւանքով էլեկտրական գնացքները դուրս էին եկել գծերից», - ասվում է ՔԿ-ի կայքի հաղորդագրությունում:





























