ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես տեղեկացրել է Կահիրեին՝ պաղեստինցիների եւ Իսրայելի միջեւ կրակի դադարեցման մասին Եգիպտոսի առաջարկին իր կտրուկ մերժման մասին: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արաբկան հեռուստաալիքները:
Այն մասին, որ եգիպտական պլանի մասին, ըստ էության, կարելի է արդեն մոռանալ, արաբ մեկնաբանները նշել են դեռեւս նախորդ գիշեր: Այդ նախաձեռնության իրականացումը, ըստ որի կրակի դադարեցումը պետք է սկսեր հուլիսի 15-ի երեկոյից, այդպես էլ չսկսվեց:
Բացի այդ, գիշերը Իսրայելը շարունակել է ավիահարվածների հասցնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադ» կազմակերպության առաջնորդների տների ուղղությամբ:
Ավելի վաղ իսլամիստական շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուքը հայտնել էր, որ ներքին խորհրդակցություններ են ընթանում Կահիրեի պլանի շուրջ վերջնական դիրքորոշում մշակելու վերաբերյալ:
«Բայց հրադադար պարզապես հրադադարի համար անընդունելի է»,-հայտարարել է նա, հավելելով. «Իրավիճակը Գազայում հիմա կտրականապես փոխվել է՝ ի համեմատություն այն վիճակի, որ կար իսրայելական ագրեսիայից առաջ»: Իսլամիստները ցանկանում են հասնել Գազայի հատվածում 8 տարի շարունակվող շրջափակման վերացման եւ Եգիպտոսի հետ սահմանի բացման:





























