Կարեն Սահակյանի եղբայրը՝ Արմենն, անհետ կորել է Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների ընթացքում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Սահակյանը այն քիչ տեղեկություններն է հայտնել, որոնք իրեն հայտնի են կրտսեր եղբոր անհետացման հանգամանքների վերաբերյալ:

«Արմենն անհետացել է 1994թ.-ի ապրիլի 24-ին Մարտակերտի շրջանում»,- նշել է Կարեն Սահակյանը:

Արմեն Սահակյանի 20-ամյակը լրացել է Ղարաբաղի ճանապարհին: Պատերազմին մասնակցում էր որպես կամավոր՝ չնայած, հարթաթաթության պատճառով ազատված էր պարտադիր ծառայությունից: «Եղբորս հետագա ճակատագրի մասին որեւէ տեղեկություն չկա»,- արձանագրել է Կարեն Սահակյանը:

Նշենք, որ Հայաստանում ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորած է համարվում ավելի քան 200 մարդ: