Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչուհի Գոհար Օլեյանը չի կարողանում արցունքները զսպել՝ պատմելով տղայի անհետացման հանգամանքների մասին իրենց հայտնի ժուժկալ տեղեկությունները: Կարեն Օլեյանը անհետացել է 1994թ. հոկտեմբերի 28-ին, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ:

Ուսանող եւ երաժիշտ Կարեն Ալոյանը Լեռնային Ղարաբաղ էր մեկնել 4-րդ կուրսում՝ չավարտելով ուսումը համալսարանում:

Մոր խոսքով՝ հենակետերից մեկում է եղել: Երբ սահմանված ժամին չի վերադարձել, ծառայակիցներն անհանգստացել են: Սակայն բոլոր որոնումներն անարդյունք էին: «Ես որդուս փնտրել եմ ինչպես կարողացել եմ, դիմել եմ բոլոր միջազգային կազմակերպություններին: Նույնիսկ «Սպասիր ինձ» հաղորդմանն եմ դիմել: Որդուս Ղարաբաղում փնտրում էի խելագարի պես», - արցունքն աչքերի պատմում է Գոհար Օլեյանը:

Կնոջ խոսքով՝ նա հոգատարությամբ պահում է որդու երաժշտական գործիքները՝ դաշնամուրն ու, ակորդեոնը: «Նրա պատվին աջկաս տղայի անունն ենք դրել: Փորձում ենք խելացի եւ լավ տղա մեծացնել»: