Opera Software-ը ներկայացրել է 2014թ. 2-րդ եռամսյակի State of the Mobile Web հաշվետվությունը եւ հայտնում է, որ Opera Coast-ի հայ օգտագործողների թիվը նախորդ եռամսյակում աճել է 21%-ով, իսկ  Android-ի Opera բրաուզերից օգտվողներինը՝ 8%-ով:

NEWS.am-ին Opera Software ASA-ի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ 2-րդ եռամսյակում հայ օգտվողների շրջանում սմարթֆոններից բջջային Opera բրաուզերով մուտքերն աճել են 2,7%-ով եւ այժմ կազմում են 20,3%:

Opera-ն նաեւ  Opera Mini բջջային բրաուզերի կիրառության աճ է արձանագրում Հայաստանում: 2014թ. 2-րդ եռամսյակում ցուցանիշը 17%-ով բարձր է եղել նախորդ եռամսյակից:

Հայաստանում Opera Mini բրաուզեր գործածող սմարթֆոնների թոփ-տասնյակը (2014թ. 2-րդ եռամսյակ)

Nokia X2

Samsung GT-S5230

Nokia 6300

Samsung GT-E2121B

Nokia C2

Samsung GT-E2232

Nokia 2700c

Samsung GT-C3010

Nokia 200

Samsung GT-C3312

Հայաստանում Android-ների համար նախատեսված Opera բրաուզեր օգտագործող Android սարքերի թոփ-տասնյակը (2014թ. 2-րդ եռամսյակ)

Samsung Galaxy Note 10.1(GT-N8000)

Nokia X

Samsung Galaxy S III (GT-I9300)

Samsung Galaxy S Duos (GT-S7562)

Prestigio Multipad Diamond 7.85 3G

Samsung Galaxy Grand (GT-I9082)

Prestigio Multipad Quantum 10.1 3G

Samsung GALAXY S4 mini (DS) (GT-I9192)

Samsung Galaxy S II (GT-I9100)

Nokia XL

Առաջին տեղում է Samsung Galaxy Note 10.1-ը, որը նախորդ եռամսյակում չորրորդ դիրքում էր:

2-րդ եռամսյակի թոփ-տասնյակում միանգամից 4 նորեկներ կան՝ Nokia X եւ Nokia XL սմարթֆոնները, ինչպես նաեւ Prestigio Multipad Diamond եւ Prestigio Multipad Quantum պլանշետները: Ընդհանուր առմամբ, Samsung-ը շարունակում է գերիշխել: