Դաշնային դատավոր Քորմաք Ջ.Քարնին Քալիֆորնիա նահանգում մահվան դատավճիռը հակասահմանադրական է ճանաչվել: Այս մասին գրում է Huffington Post-ը:
«Քալիֆորնիայում մահվան դատավճիռն այնքան է տուժում չափազանց եւ անկանխատեսելի ձգձգումից, որ մահվան վճիռ փաստացի իրականացվում է միայն դրան դատապարտված մի քանիսի դեպքում: Այդպիսով՝ մահվան դատավճիռը, փաստորեն, ցմահ ազատազրկման դատավճիռ է՝ մահվան փոքր հնարավորությամբ»,- Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է դատավորը:
1977 թվականին Քալիֆորնիայում մահվան դատավճռի արգելքը հանելուց ի վեր նահանգում 13 մարդ է մահվան դատապարտվել:





























