Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում այրվում է Մ. Տ.-ին պատկանող հացատունը եւ անասնագոմը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.37-ին, մարվել՝ 03.15-ին:
Պարզվել է, որ 1-ին փողոցի թիվ 18 տան հասցեում այրվել է հացատան տանիքը (3 քմ), տանիքում կուտակված անասնակեր (3 հակ), լվացքի մեքենա եւ դուռը՝ մասնակի:





























