Երեւանի Կոմիտասի պողոտայում, հուլիսի 16-ին, ժամը 21.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2101», «ԳԱԶ-3110» եւ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























