Երեւանի Գայի պողոտայի եւ Խուդյակովի փողոցի խաչմերուկում, հուլիսի 16-ին, ժամը 12.00-ին, իրար են բախվել «Հունդայի» եւ «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով առաջին ավտոմեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























