Արարատի մարզի Հայանիստ գյուղում, հուլիսի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: