Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին, հուլիսի 16-ին, ժամը 13.15-ին, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը բուժօգնություն է ստացել կանչով մեկնած շտապօգնության աշխատակիցների կողմից:

Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետեւանքով, ձախ դաստակի նախադաստակային ոսկրերի փակ կոտրվածքով, իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն ավտոմեքենայի ուղեւորը:

Կատարվում է քննություն: