Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության իրականացնողներից Նաիրի Հունանյանին արդեն տեղափոխել են կալանավայր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Նաիրի Հունանյանի վիճակը նորմալ է, հուլիսի 16-ին վերջինս տեղափոխվել է «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ 2014թ. հուլիսի 3-ին, ժամը 17:00-ի սահմաններում դատապարտյալ Նաիրի Հունանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ եւ վերջինիս տեղային անզգայացմամբ վիրահատել էին:
Հիշեցնենք, որ 1999 թ. հեկտեմբերի 27-ին, ժամը 17-ի սահմաններում հինգ զինված անձինք` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ ու գնդակահարեցին 8 հոգու: Սպանվեցին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ:





























