Ոստիկանության Էրեբունու, Մաշտոցի եւ ճանապարհային ոստիկանության Երեւանի հաշվառման-քննական բաժինների ծառայողները, հուլիսի 16-ին, ժամը 17.00-ին, Երեւանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 21-ամյա Գեւորգ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: