Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հուլիսի 9-ին հոսպիտալացված 4 երեխաներ թունավորման պատճառը հայտնի կլինի մոտ երկու շաբաթից. անալիզներն ուղարկվել են «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն», սակայն արդյունքները դեռ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
«Երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, վիճակները շատ լավ է, իսկ թունավորման պատճառները հայտնի կլինեն մոտ 2 շաբաթից, երբ արդեն կգան անալիզների պատասխանները: Ամենայն հավանականությամբ, երեխաների մոտ էնտերովիրուսային վարակ կար»,- ասաց բժիշկ Կարապետյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով առողջապահության նախարարությանը, հայտնել էր, որ 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։ Նրանցից երեքը 8 տարեկան են, մյուսը` 10։ Նախարարությունը հերքում է, որ երեխաները կարող է ջրից թունավորված լինեն: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ադրբեջանցիները դիվերսիոն հարձակում են գործել Քարվաճառի ուղղությամբ, մի քանի ադրբեջանցիներ հասել են մինչեւ Վարդենիս: Քաղաքում մարդիկ խոսում էին, թե ադրբեջանցիները ցանկացել են թունավորել ջուրը:





























