Պետական հեղաշրջում կազմակերպած Թաիլանդի ժամանակավոր ռազմական կառավարությունը պաշտոնանկ վարչապետ Իյնգլակ Չինավատին թույլատրել է մեկնել Փարիզ իր եղբոր մոտ, հաղորդում է BBC –ի ռուսական ծառայությունը:

Տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ կին-քաղաքական գործիչը կմեկնի Ֆրանսիա իր եղբոր ծննդյան տոնակատարությանը մասնակցելու:

Զինվորականները իշխանությունը զավթելուց հետո կալանավորել են հարյուրավոր ակտիվիստների, քաղաքական գործիչների, լրագրողների:

Իյնգլակ Չինավատը նույնպես որոշ ժամանակ տնային կալանքի տակ է գտնվել:

Իշխանությունը զավթած գեներալ Պրայուտ Չան-Օչան դեռ մայիսին ստացել էր Թաիլանդի թագավորի օրհնությունը: