Չինաստանի մայրաքաղաքում նախօրեին երեկոյան թենիսի գնդակի չափ կարկուտ է տեղացել:

Տարերային աղետի պատճառով շատ մարդիկ գերադասել են դուրս չգալ մետրոյից, ինչը հանգեցրել է կայարաններում ուղեւորների կուտակման, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը: Կարկուտից հետո քաղաքում ամպրոպի ուղեկցությամբ ուժեղ անձրեւ է սկսվել, հեղեղվել են մայրաքաղաքի հյուսիս-արեւմուքում գտնվող Հայդյան շրջանի որոշ փողոցներ: Ջրի մակարդակը գրեթե 2 մետր է:

Հիշեցնենք, որ այժմ  Չինաստանի հարավ-արեւելյան Հունան նահանգում ջրհեղեղի գոտուց 120 հազար մարդու տարհանման աշխատանքներ են իրականացվում: Վերջին տվյալներով՝ աղետի հետեւանքով  18 մարդ զոհվել է, կան տուժածների թիվը գերազանցում է միլիոնը: