Ռուսաստանը կվճարի Ուկրաինայի դեմ հրահրած պատերազմի համար: УНН-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը:

«Վճարելու ժամանակն է: Վճարելու միջազգային իրավունքի խախտման, ռազմական ագրեսիայի, ՌԴ-ից Ուկրաինայի տարածք մշտապես զենք մատակարարելու, հանցագործներին ֆինանսավորելու համար, ովքեր սպանում են խաղաղ բնակչությանը եւ փորձում ոչնչացնել Ուկրաինան: Ռուսաստանը վճարելու է Ուկրաինայի դեմ հրահրած պատերազմի համար»,- ասել է վարչապետը:

Յացենյուկը նկատել է, որ Ռուսաստանի բոլոր փորձերը՝ ճեղքել Եվրամիությունը եւ ԵՄ-ին ու ԱՄՆ-ին համաձայնեցված գործելու հնարավորություն չտալ, դատապարտված էին ձախողման:

«Մեր արեւմտյան գործընկերների՝ ԱՄՆ նախագահի եւ Եվրամիության անդամ երկրների ղեկավարների համատեղ որոշումը ցուցադրեց ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միասնությունը, նրանց հավատարմությունը ժողովրդավարությանը, խաղաղության պահպանմանն ու երկրին աջակցելուն»,- հավելել է նա: