Մոսկվայի Բասմանի դատարանը դրամական միջոցների յուրացման եւ լվացման մեջ կասկածվող հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչ եւ խոշոր ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի կալանավորելու որոշում է ընդունել:

 «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ձերբակալվածի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը մինչեւ սեպտեմբերի 15-ը»:

Դատարանը որոշումն ընդունելիս հաշվի է առել, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող էր օգտվել իր կապերից եւ թաքնվել, ինչպես նաեւ ազդել քրեական գործի մասնակիցների վրա:

Լրատվամիջոցների տվյալներով՝ 65-ամյա Հայրապետյանը ձերբակալվել է  հուլիսի 15-ին,Դոմոդեդովո օդանավակայանում: Ձերբակալության համար հիմք է ծառայել  ցմահ ազատազրկման մեջ գտնվող Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի ցուցմունքն է: Իզմեստիեւը ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործությունների շարքի համար: