«Շախմատը կրթական համակարգում» գիտաժողովը կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 15.4 մլն դրամ: Նման որոշում է կայացվել այսօր՝ հուլիսի 17-ին, կառավարության նիստում:

Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը Սիրիայի Արաբական Հանրապետության հայ քաղաքացիներին եւս մեկ տարով հնարավորություն է տվել վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություն հանձնելու: