Այսօր Սեւանի հոգեբուժարանի տնօրենը կպարզաբանի ժամկետանց դեղամիջոցների հարցը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մուրադյանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի օմբուդսմենի գրասենյակին բժշկական հաստատություններ այցելության համար: «Դա մեծ օգնություն է առողջապահության նախարարությանը, քանի որ մենք նույն աշխատանքն ենք կատարում», - հայտարարեց նախարարը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել բժշկական հաստատություններ այցելությունների արդյունքներով : Մասնավորապես, Սեւանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղորայք:





























