Հայաստանը մեկ տարով կերկարաձգի վարորդական իրավունքի վկայականը փոխելու սիրիահայերի հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 17-ին, կառավարության նիստին հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա նշել է, որ «Ճանապարհային երթեւեկության մասին» միջազգային համաձայնագրի համաձայն, սիրահայերին իրավունք էր վերապահվել փոխել սիրիական վարորդական իրավունքի վկայականը հայկականով քննությունների վերահանձնման հետաձգմամբ (ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում): Նախագծին ուղեկցվող բացատրագրում, նշվում է, որավելի վաղ, նշված արտոնությունը պետք է գործեր մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը, սակայն հանգամանքներից ելնելով՝ մեկ տարով կերկարաձգվի մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը:





























