Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը կարծում է, որ  մոտ օրերս երկրի ատոմային ծրագրի մասին վերջնական համաձայնության գալը հեշտ չի լինելի:

«Բանակցությունները շարունակվում են: Դժվար կլինի հասնել համընդգրկուն համաձայնության մոտ օրերին: Սակայն կարելի է պայմանավորվել հետագա անելիքների շուրջ», - գրել է նախարարը Twitter-ի իր էջում, հաղորդում է ատոմային էներգիայի գործակալությունը:

Ավելի վաղ Իրանի պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ «վեցնյակի» հետ Թեհրանի բանակցությունների երկարեցման առավելագույնը նոյեմբերի 25-ին է, Ժնեւի պայմանավորվածության ընդունման պահից մեկ տարի անց: