Իսրայելի բանակը ռմբակոծել է Գազայի հատվածը՝ չսպասելով «հումանիտար հրադադարի» ավարտին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Ռմբակոծումը պատասխանն էր Գազայի հատվածի հարավային մասում պայթյունի հետեւանքով իսրայելցի զինվորի վիրավորման: Ավելի վաղ ՄԱԿ-ում առաջարկ էր հնչել «հումանիտար հրադադար» հայտարարել Գազայի հատվածում: Այնուհետ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին, թե հինգ ժամով դադարեցնում են ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ մարդասիրական նկատառումներով:





























