Այժմ 2 տարի շարունակ դատարկ տների համար կատալոնացիները ստիպված են հարկ վճարել: Նման տների սեփականատերերը պետք է դրանք գրանցեն պետական ռեեստրում, որը վարում է անշարժ գույքի իսպանական գործակալությունը:
Նոր օրենքը կգործի 2015թ. հունվարից: Ըստ այս օրենքի՝ դատարկված տների համար գանձվող հարկը կտատանվի տարեկան 500-1650 եվրոյի սահմաններում:
Պակաս կարեւոր չէ, որ ֆիզիկական անձինք եւավելի քան 120 քմ մակերես ունեցող բնակարանների սեփականատերերը ազատվում են այդ հարկատեսակից: Տեղական իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ հարկը հիմնականում կտարածվի ֆինանսական կազմակերպությունների եւ «անբարեխիղճ բանկերի» վրա: Դրանց թվին են պատկանում խնդրահարույց վարկեր եւ անշարժ գույքի վրա ունեցվածքային փաթեթներ գնած ներդրումային հիմնադրամները: Հենց նրանք են որոշակի առումով մեղավոր, որ անցյալ տարի մոտ 15 հազար մարդիկ զրկվել են իրենց բնակարաններից:
Ներդրված օրենքը տարածվում է 70 վարչական տարածքների վրա, որտեղ մեծ թվով մարդիկ բնակարանի կարիք ունեն: Ինչպես պնդում են պլանավորման եւ զարգացման վարչությունում, Կատալոնիայում հաշվվում է դեռ չբաշխված բնակելի շենքերի մոտավորապես 80 հազար օբյեկտներ: Ընդ որում դրանցից 20 հազարը գտնվում են այդ մոնիցիպալիտետների տարածքում:




























