Փրկարար ծառայությունը հուլիսի 17-ին, ժամը 21.20-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում` «Ոսկե Ծիրան» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶել» մակնիշի 1572L պ/հ (վարորդ` Ա. Վ.) եւ «ԴԱՖ» մակնիշի JJT181 պ/հ (վարորդ` Ա. Լ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բեռնատար ավտոմեքենաները. տուժածներ չկան:





























