ՉԺՀ բնակչուհին զարմացրել է իր դիմացկունությամբ. Ընկնելով դանակի վրա, նա խուճապի չի մատնվել ու նստել է աստիճանների տակ, որպեսզի հանգստանա եւ ուշքի գա:

Չինական Գիրին նահանգում գտնվող Չանչուն քաղաքի 57-ամյա բնակչուհին տնային գործերով էր զբաղված, երբ սայթաքել ու ընկել է 11 սանտիմետրանոց սայրով դանակի վրա: Կանգնելով՝ Լյու Յանյան, ում գլխի մեջ մետաղական սայր է հայտնվել, օգնության չի կանչել:

Այս տեսքով տնային տնտեսուհուն հայտնաբերել է դուստրը՝ Վան Սյուն, ով ձայներ է լսել, գրում է «Metro»-ն:

Թոշակառուին թողնելով նույն դիրքում, դուստրը նետվել է հեռախոսի մոտ եւ շտապօգնություն կանչել: Բժիշկների հրահանգով աղջիկն ինքնուրույն չի փորձել հանել դանակը եւ սպասելով բժիշկներին՝ պարզապես հետեւել է մոր դրությանը, հաղորդում է « FedPost.ru »-ն:

Երբ Լյուին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բժիշկնեըին զարմացրել է նրա դիմացկունությունը.  ոափանցող վերքով հիվանդը չէր կորցրել գիտակցությունը եւ անգամ փորձում էր միայնակ տեղաշարժվել:

11-սանտիմետրանոց սայրի հեռացմամբ զբաղվել է վիրաբույժների խումբը Սուն Յանի գլխավորությամբ: Բարեբախտաբար, մասնագետները կարողացել են հեռացնել սուր առարկան, եւ այս պահին կինը հետվիրահատական վերականգնողական փուլում է: Տեղացի լրագրողները նշել են, որ Լյուի դուստրերն ու նրա ամուսինը ստիպված են եղել վաճառել իրենց բնակարանը՝ վիրահատության եւ հետագա բուժման ծախսերը հոգալու համար: