Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելի բանակի ցամաքային գործողությունը Գազայի հատվածում «սարսափելի հետեւանքներ» կունենա:
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Զուհրին ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները չեն վախեցնի պաղեստինցիներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները հայտարարել էին ցամաքային գործողություն սկսելու մասին: Նշվում է, որ ռազմական գործողություններն անցկացվելու են անմիջապես Գազայի հատվածում:





























