Էրեբունի վարչական շրջանում «Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագրով կազմակերպված միջոցառումը Լիոնի այգում համախմբել էր հայուրավոր էրեբունցիների: Երեխաներն ու մեծերը այգու տարբեր հատվածներում միաժամանակ հնարավորություն են ունեցել հետեւելու եւ մասնակիցը դառնալու հետաքրքիր տարբեր միջոցառումների:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միջոցառման շրջանակում վարչական շրջանի մարզամշակութային կրթօջախների սաները հանդես են եկել պարային կատարումներով, ինչպես նաեւ գեղարվեստական մարմանամարզության եւ կարատեի ցուցադրական ելույթներով:
Ամառային ուրախ եւ բարձր տրամատրությունը էլ ավելի է բարձրացել բեմում տեսնելով եւ ունկնդրելով հայտնի երգիչ-երգչուհիների ազգային ու էստրադային կատարումները:
Միջոցառման ամենակրտսեր մասնակիցներն էլ հնարավորություն են ունեցել շփվելու եւ խաղալու սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ:





























