Իսրայելի իշխանությունները բանակին թույլ են տվել մոբիլիզացնել 70.000 պահեստազորայինների, որոնցից մոտ 50 հազարը արդեն մոբիլիզացվել են Գազայի ցամաքային գործողության համար:

Զորակոչի ծավալները մոտավոր պատկերացում են տալիս «ցամաքային փուլի» ծավալների մասին, որը կանցկացվի սահմանամերձ շրջաններում՝ առանց զորքը խտաբնակ քաղաքներ մտցնելու:

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր Գազայի հատվածում ցամաքային գործողության մասին, ինչից հետո ՀԱՄԱՍ-ը նախազգուշացրել էր դրա «ահավոր հետեւանքների» մասին:

Միաժամանակ Եգիպտոսի ԱԳՆ-ն խիստ քննադատել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունը եւ Իսրայելին է պատասխանատու համարել մարդկային զոհերի համար:

 Կահիրեն կոչ էր արել դադարեցել բռնությունը, որը միայն բարդացնում է վիճակը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:

Եգիպտոսը կրկին դիմել է հակամարտող կողմերին՝ առաջարկելով խաղաղ կարգավորման ծրագիր, որը ենթադրում է կրակի դադարեցում եւ բանակցություններ Կահիրեում: