Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նոր նախագահական ընտրությունների նախօրեին ակնկալում է Արեւմուտքի ճնշման մեծացում:
Բելառուսի նախագահը արտաքին գործերի նախարարությունում անցկացված խորհրդակցությունում նշել է, որ 2015թ. նախագահական ընտրություններին Արեւմուտքի գործողություններն են արձագանքը շատ առումով կանխատեսելի կլինեն: Ընդ որում, Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառում նաեւ Կրեմլի ճնշումը, սակայն նույնիսկ դրան է պատրաստ:
«Ես բազում անգամներ ասել եմ, որ մենք ընտրական արշավները չենք անցկացնում Վաշինգթոնի եւ Բրյուսելի կամ Կրեմլի, այլ մեզ համար, ազգային օրենսդրությանը համապատասխան», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
Նախագահի խոսքով՝ Բելառուսը պետք է պատրաստ լինի գլոբալ քաղաքական դերակատարներին դիմադրելու:
«Տանկերով դեռ ոչ ոք չի գա մեզ մոտ, սակայն ճնշումը բազմակի անգամներ մեծանում է», - նախազգուշացրել է նախագահըմ, հաղորդում է «Եժեդնեւնիկը»
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2015թ. նոյեմբերի 20-ին:





























